ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Գորիսի պետական համալսարանը և Ակսել Բակունցի տուն–թանգարանը ս.թ. հունիսի 13–ին Ակսել Բակունցի ծննդյան 123–ամյակի առթիվ նախաձեռնել են գիտական ընթերցումներ՝ «Ակսել Բակունցը և սյունյաց գրական ավանդույթները» խորագրով:
Զեկուցումներով հանդես գալու համար հրավիրում ենք գիտնականներին, հետազոտողներին, ուսուցիչներին, ոլորտի մասնագետներին:

Զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝

  • Ակսել Բակունցը և նրա ժամանակը
  • Ակսել Բակունցի ստեղծագործության վերագնահատության հարցեր
  • Ակսել Բակունցը և գրական քննադատությունը
  • «Ակսել Բակունց» թեմայի դասավանդման արդի հիմնահարցերը դպրոցում և բուհում
  • Ծնունդով սյունեցի գրողներ

Անհրաժեշտ է մասնակցության հայտը մինչև 2022թ. հունիսի 1-ը ուղարկել tmarutyan@mail.ru  էլեկտրոնային հասցեին:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել պատասխանատուներին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 093-003-103 (Թ.Մարության) և 093-328-421 (Լ.Թունյան) հեռախոսահամարներով:

Գիտաժողովը կանցկացվի 2022թ. հունիսի 13–ին  և 14-ին Ակսել Բակունցի տուն–թանգարանում:

Հոդվածները կտպագրվեն: Զեկուցումների համար կտրվի 15 րոպե:
Հոդվածների վերջնական տարբերակների ընդունում՝ 2022թ. սեպտեմբերի 15։
Կից ներկայացնում ենք հոդվածների ձևավորման կարգը և մասնակցության հայտի ձևը:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Facebook Comments