ՄՐՑՈՒՅԹ՝ «ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ. ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

«Ռուսական գրքի տուն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ «Մեծ հաղթանակ. սերունդների ժառանգություն» խորագրով՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին:
Մրցույթին մասնակցությունը անվճար է:
Մրցույթի կազմակերպիչներն են «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը և «Ռուսական գրքի տունը» Երևանում:
Մրցույթի լեզուներն են հայերենն ու ռուսերենը:
Մրցույթի նպատակները և խնդիրները.
– Մատաղ սերնդի շրջանում վառ պահել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակը:
– Պահպանել պատմական ժառանգությունը:
– Խրախուսել սերունդներին՝ չմոռանալ սովետական ժողովրդի մեծ սխրանքը:
– Վերագնահատել հաղթանակի արժեքը, հոգու ուժը և մեր երկրի ազատության ու անկախության համար պայքարողների նվիրվածությունը հայրենիքին:
Մասնակցության կարգը և անցկացման պայմանները.
– Մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում առցանց կարգով՝ 2025 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 1-ը:
– Մրցույթի ղեկավար մարմիններն են՝ կազմկոմիտեն, համակարգողը և ժյուրին:
– Սույն կանոնակարգը և հաղորդակցման տվյալները զետեղված են «Ռուսական գրքի տան» պաշտոնական կայքում և սոցիալական էջերում:
– Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտները և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
– Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ առցանց:
– Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է հայտ, որը պետք է պարունակի մասնակցի մասին տվյալներ:
– Հայտին կից ներկայացվում է տեսահոլովակ (ոչ ավելի, քան հինգ րոպե տևողությամբ), որում մասնակիցը իր բնակավայրում կառուցված Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ արտասանում է Հայրենական Մեծ պատերազմի թեմայով հայերեն կամ ռուսերեն արձակ կամ չափածո որևէ ստեղծագործություն: (Եթե բնակավայրում հուշարձան չկա, ապա կարելի է ներկայացնել ցանկացած այլ բնակավայրի հուշարձանի մոտ):
– Հայտերը կընդունվեն 2025 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 1-ը:
– Ժյուրին կամփոփի արդյունքները, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի ամփոփիչ միջոցառմանը:
Գնահատման չափանիշներ
– Հուզականություն և արտահայտչականություն:
– Անսխալ կատարում (առանց դադարների և սխալների):
– Տեսարանի ճիշտ ընտրություն:
Արդյունքների ամփոփում և խրախուսում
– Ժյուրիի որոշմամբ 80 հաղթողները կստանան յուրաքանչյուրը 80,000 դրամական պարգև:
– Կազմկոմիտեի որոշմամբ կսահմանվի հատուկ մրցանակ գերազանց արդյունքի համար՝ 800,000 դրամի չափով:
Եզրափակիչ դրույթներ
– Աշխատանքները ընդունվում են haxtanak80@gmail.com էլեկտրոնային հասցեով:
– Մրցույթին ներկայացնելով հոլովակը և անձնական տվյալները՝ մասնակիցը կազմակերպիչներին իրավունք է տալիս օգտագործել ներկայացված նյութը (տեղադրել համացանցում, հեռուստահաղորդումներում, կատարել հետագա կրկնօրինակում և այլն):