«100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- Ճարտարապետություն գիտություններ,
- Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում կենսաբանական գիտություններ),
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև ռազմական գիտություններ),
- Մանկավարժական գիտություններ,
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.
- Նորարար և կիրառական նշանակություն,
- կապահովեն ներկայացված գաղափարի շարունակականություն,
- գաղափարն կունենահանրային մասնակցության բաղադրիչ,
- կառաջարկեն միջգիտակարգային լուծումներ,
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝ «Թեմա»բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010599642: