ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ T-GREEN ԾՐԱԳՐԻ՝ ԳՊՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ

2024 թվականի փետրվարի 22-ին T-GREEN ծրագրի՝ ԳՊՀ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում՝  նվիրված  ծրագրի աշխատանքային երկրորդ և երրորդ փաթեթներին:

Նիստին ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց «ՀՀ բարձրագույն կրթությունը հանուն կայուն զարգացման հայեցակարգի» վավերացման հնարավորությունները: Քննարկեցին կրկնակի/համատեղ դիպլոմի տրամադրման գործընթացի իրավական հիմքերի, ինստիտուցիոնալ մակարդակով կրեդիտների փոխանակման և ճանաչման գործընթացների կարգավորման հարցերը:

Հանդիպման ավարտին աշխատանքային խմբից ընտրվեց մեկ ներկայացուցիչ, որը պատասխանատու կլինի ծրագրի կոնսորցիումի անդամ մյուս հաստատությունների ներկայացուցիչների հետ կրեդիտների փոխանակման և ճանաչման գործընթացները կարգավորող փաստաթղթի մշակման համար:

Facebook Comments