ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների նախաձեռնությամբ Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ  տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում:

Հանդիպման ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության նպատակներն ու գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց մարտի 10-12-ը կայանալիք առաջին համահայկական քաղաքացիական համաժողովին, գրանցման կարգին և քննարկվելիք թեմաներին (Հայաստան-Սփյուռք միասնականություն, պատմական պատասխանություն, բնակչության աճ): Բանախոսը նշեց, որ համաժողովի ընթացքում կուսումնասիրվեն առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավոր հեռանկարները, կուրվագծվեն խնդիրների լուծման ուղղությունները և կընդունվեն առաջարկությունների փաթեթ:

Համաժողովի գրանցման ընթացակարգը ներկայացնելու ժամանակ կարևորվեց հատկապես մարզային բնակչության ակտիվ գրանցման և մասնակցության անհրաժեշտությունը, երիտասարդների ներգրավվածությունը:

Հանդիպում-քննարկումն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով:

Facebook Comments