ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կրթական ծրագրի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակը, պահանջները, առաջնորդական հմտությունների զարգացման հնարավորությունները և մասնակցության առավելությունները:

Խոսելով «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին՝ հիմնադրամի ներկայացուցիչը մանրամասնեց, որ ծրագրի շրջանակում ուսուցիչները ձեռք են բերում դպրոցում դասավանդման երկու տարվա աշխատանքային, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փորձ, մենթորական և ֆինանսական աջակցություն, մանկավարժի որակավորում։

Ինչո՞ւ միանալ ծրագրին

Վերապատրաստող մասնագետների շարունակական աջակցություն

  • Նախքան ծրագրին միանալը մանկավարժական և առաջնորդական կարողությունների զարգացում (առցանց և առերես)
  • Անհատական շարունակական մենթորական աջակցություն
  • Ավելի քան տասը ինքնուրույն ուսումնառության մոդուլներ
  • Առնվազն երկու համապետական և երկու տարածաշրջանային կրթական համաժողովներ շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման համար

«Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կրթություն բոլորի համար» միջազգային ծրագրերում ընդգրկվելու բացառիկ հնարավորություն

Հնարավորություն ստանալու մանկավարժական 30 կրեդիտ և/կամ մանկավարժության մագիստրոսի աստիճան

Ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի)

Ծրագրին միանալու նվազագույն պահանջներն են՝

2024 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն

Երկու տարի ժամկետով ծրագրին մասնակցության պատրաստակամություն

Facebook Comments