ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացի առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա ֆեյսբուքյան ուղիղ եթերում մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին։  Հարցերը կարող եք ուղարկել նախօրոք 1991.ai@fast.foundation  էլեկտրոնային հասցեին։
Նշենք, որ FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։
Դասընթացին կարող են դիմել՝
✅ զորակոչի ենթակա տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին
✅ երիտասարդ աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով:

Ծանոթացե՛ք դասընթացի մանրամասներին և դիմե՛ք մինչև հունիսի 8-ը⤵
https://bit.ly/39EOyl9

Facebook Comments