«Պրոբացիայի ոլորտը ՀՀ-ում. հիմնախնդիրներն ու բարեփոխումները մարզային մակարդակում» աշխատաժողովի հրավեր

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ի աշխատակիցներին ու համալսարանականներին հրավիրում է մասնակցելու պրոբացիայի ոլորտի հիմնախնդիրներին ու բարեփոխումներին վերաբերող աշխատաժողովին, որը տեղի կունենա ս/թ ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում («Ռուբին» հյուրանոցային համալիր, Մաշտոցի 120/1): Աշխատաժողովը միտված է բացահայտելու ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության առկա հիմնախնդիրներն ու բարձրացնելու ծառայության արդյունավետությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում: Կից ներկայացվում է աշխատաժողովի օրակարգը.

Օրակարգ_Գորիս

Facebook Comments