ՊԱՏՐԱՍՏ Է ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

Ամփոփվել են Գորիսի պետական համալսարանում հոկտեմբերի 5-6-ն անցկացվելիք ուսանողական հանրապետական գիտաժողովի հայտերը:
ԳՊՀ-ից և ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից(Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան) ստացված հայտերից զեկուցման է երաշխավորվել 59 – ը:
Գիտաժողովի բացման արարողոթյունը և լիագումար նիստը տեղի կունենան ս.թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, ԳՊՀ-ի թիվ 1 մասնաշենքի նիստերի սրահում, ինչին կհաջորդեն աշխատանքները մասնագիտական բաժանմունքներում: Գիտաժողովի փակման արարողությունը և հավաստագրերի հանձնումը տեղի կունենան հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00- ին, համալսարանի նիստերի սրահում:
ՈՒԳԸ հանրապետական գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ.ՈՒԳԸ գիտաժողովի ծրագիր. ԳՊՀ -50

Facebook Comments