ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականը` ըստ որի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը`բուհերի ղեկավարությանը առաջարկվել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված՝ ուսանողներին ուսման գործընթացում չընդգրկելուց և արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձերի վճարի ժամանակացույց, միաժամանակ նշված ժամանակահատվածում առցանց վճարումներ կատարելու պատրաստակամություն հայտնող ուսանողներին տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվություն, Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը տեղեկացնում է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում ուսման վարձավճարի պարտքեր ունեցող ուսանողներին կթույլատրվի մասնակցել ուսումնական գործընթացին:
Սիրելի՛ ուսանողներ, այնուհանդերձ, հորդորում ենք ձեզ, որ հնարավորության դեպքում վճարեք ուսման վարձերը և խուսափեք պարտքերի կուտակումից: Ավարտական կուրսերի ուսանողներն էլ ուսման վարձերը պետք է վճարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:
Նշենք նաև, որ առցանց վճարումներ կատարել ցանկացող ուսանողները կարող են վճարում իրականացնել` ներբեռնելով Ձեր բանկի հավելվածը, ինչպես նաև «iDram» վճարային համակարգի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք ԳՊՀ բանկային վավերապայմանները:

Կազմակերպություն «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
Բանկը ՀՀ ֆինանսների նախարարություն
Հաշվեհամարը (ՀՀ դրամ)  900288000012
Նպատակում նշել` Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)
Facebook Comments