ՆՇՎԵՑ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 103-ԱՄՅԱԿԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 103-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:
Ներկաներին ողջունեց ՀՀՄ ֆակուլտետի դեկանի ժ/պ Սվետլանա Մանուչարյանը՝ կարևորելով ՈՒԳ ընկերության կողմից նման միջոցառումների անցկացումը, որոնք ունեն ոչ միայն ճանաչողական, դաստիարակչական նշանակություն, այլև բարձր հոգևոր արժեքներով ապրելու և զարգանալու հնարավորություն են ընձեռում երիտասարդությանը: Նա շնորհավորեց բոլորին Սերո Խանզադյանի ծննդյան օրվա առթիվ՝ համառոտ անդրադարձ կատարելով գրողի ստեղծագործական ուղուն, հիմնական գրական ձեռքբերումներին:
Բացման խոսք ասաց ՀՀՄ ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Հարութ Դավթյանը: Նա արժևորեց Սերո Խանզադյանի վաստակը, կարևորեց գրական ու գիտական միջոցառումների կազմակերպումը ֆակուլտետում, հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն և կոգևորեն ուսանողությանը, կխթանեն նրանց ստեղծագործականությունը:
Ուսանողները ներկաների ուշադրությանը ներկայացրին գրական-երաժշտական գեղեցիկ կոմպոզիցիա̀ հյուսված Խանզադյանի կյանքի հետաքրքիր դրվագներից ու ստեղծագործական ուշագրավ էջերից:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը՝ ողջունելով ֆակուլտետի ՈՒԳ ընկերության գեղեցիկ նախաձեռնությունը, որ, անշուշտ, ավելի ու ավելի կամրապնդի գրող-ընթերցող կապը:

Facebook Comments