ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

2023 թվականի հոկտեմբերի 18-20-ը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի կունենա «Նոր տնտեսական աշխարհակարգը թվայնավման և արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջազգային 3-րդ ամենամյա գիտաժողովը, որին կարող են մասնակցել ինչպես հայստանյան, այնպես էլ օտարերկրյա տարբեր համալսարանների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցները, հետազոտողներ, ինչպես նաև ուսանողներ, որոնց մասնակցության դեպքում գիտական ղեկավարի առկայությունը պարտադիրր է:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Տնտեսության թվային փոխակերպումներն ու արհեստական բանականություն
  • Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության դերը տնտեսական քաղաքականության և որոշումների կայացման գործում
  • Արհեստական բանականությունը և աշխատաշուկայի դինամիկան
  • Թվայնացման ազդեցությունը համաշխարհային տնտեսության զարգացման օրինաչափությունների վրա
  • Ֆինանսական շուկայի զարգացման նոր ուղղությունները
  • Միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները 21-րդ
  • Զբոսաշրջության ոլորտի զարգացումըբ 21-րդ դարի համաշխարհային մարտահրավերների համատեքստում
  • Նոր տնտեսական կարգի սոցիալական, իրավական և քաղաքական ասպեկտները

Գիտաժողովի մասնակցության վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆայլում.

Միջազգային 3-րդ գիտաժողով

Facebook Comments