ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Սիրով տեղեկացնում ենք, որ գիտական խորհրդի երաշխավորությամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա (որպես կանոն) ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-2),
  • 3×4 չափի մեկ լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  • վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա (որպես կանոն) ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը (կարող է իրականացվել նաև սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարի փոխանցում):

    Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (դասընթացի ողջ ռեսուրսները տեղադրված կլինեն Google Classroom կրթության կառավարման համակարգում և հասանելի կլինեն բոլոր մասնակիցներին), դպրոցի զարգացման ծրագրի մշակման առանձնահատկություններին նվիրված մեկ լրացուցիչ դասընթաց և սուրճի ընդմիջումները:

Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիքների, կարողությունների, հմտությունների և ունակությունների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական:

Դասընթացը վարում են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն:

Վերապատրաստման դասընթացը սկսվում է հուլիսի 15-ից՝ 19 օր տևողությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ 077-33-76-90 (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ՝ Ա.Դինունց)
E-mail` dinuntsas@gmail.com
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին):
Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։
Facebook Comments