«Հետազոտություն հանուն փոփոխությունների. գենդեր, հարկադիր միգրացիա և խոցելիություններ» թեմայով ուսուցողական ինտերակտիվ քննարկում

«Բռնի տեղահանվածների շրջանում ուշադրության և ներառման ռազմավարության վերաձևավորում տարբերվող, խոցելի մարդկանց համար» կազմակերպությունը և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը կազմակերպում են «Հետազոտություն հանուն փոփոխությունների. գենդեր, հարկադիր միգրացիա և խոցելիություններ» թեմայով երիտասարդ հետազոտողների ուսուցողական ինտերակտիվ քննարկում, որը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 27-28-ը:
Միջոցառումը փոխանակմանն ուղղված վիրտուալ տարածք է այն երիտասարդ հետազոտողների (բակալավրի վերջին կուրսի ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ) և մասնագետների համար, որոնք աշխատում են հարկադիր միգրացիայի ոլորտում:
Միջոցառումն անվճար է, և երեք լավագույն աշխատանքների համար նախատեսված են դրամական մրցանակներ 1.500, 1.000 և 500 եվրոյի չափով:
Թեզիսների ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 25-ը:
Կից ներկայացվում է միջոցառման տեղեկատվական թերթիկը:
Research for Change_ Gender, Forced Migration and Vulnerabilities

Facebook Comments