ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՜ ուսանողներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք,որ մեր գործընկեր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակի հայտերն արդեն բաց են։
Կրթաթոշակը կազմում է 500.000 դրամ և գործում է թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողների համար։
Կարող են դիմել, բոլոր նրանք, ովքեր սովորում են բնագիտական, մաթեմատիկական, ՏՏ կամ տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետի բակալավրի կամ մագիստրատուրայի ավարտական կուրսում (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները), ՄՈԳ-ը բարձր է 15-ից, պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։
Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ, հիմնադրամն ապահովում է համապատասխան որակավորմամբ
Ծրագրի մասնակիցներին տրվում է լրացուցիչ ֆինանսական աջակցություն զուգահեռ դպրոցի աշխատավարձին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է ։
Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228
Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի համալսարանական հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանի հետ
( Հեռ։ +374 41 53 01 28 , էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org)
Facebook Comments