«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Երևանի «Ռուսական գրքի տունը» Հայ-Ռուսական գործարար խորհրդի հետ համագործակցաբար կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթը՝ նպատակ ունենալով բացահայտել և աջակցել տարբեր ոլորտներում Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին։
Մրցույթը նախատեսված է 18-35 տարեկան երիտասարդների համար, որի հաղթող մասնակիցները
հնարավորություն կունենան մասնագիտական փորձառություն անցնելու բիզնեսի, արդյունաբերության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների առաջատար ընկերություններում և պետական կառավարման համակարգում, աշխատելու գործարար աշխարհի ու պետական կառավարման համակարգի առաջնորդ-խորհրդատուների հետ, ինչպես նաև կիրառել իրենց գիելիքներն ու առաջնորդական կարողությունները։
Ամեն տարի իրականացվելիք մրցութային ծրագրերի արդյունքում տնտեսության և պետական կառավարման ոլորտներում ձեռք բերած մասնագիտական ու առաջնորդության փորձի շնորհիվ կձևավորվի նոր սերնդի երիտասարդ առաջնորդների ցանց, ովքեր կնպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային համագործակցությանը։
Մրցույթի անցկացման կարգի և մասնակցության պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում՝
Facebook Comments