«ՀԱՄԱՏԵՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ. ԸՆԹԱՑԻԿ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ` ԵՊՀ-ՈՒՄ

Ապրիլի 25-ին և 26-ին ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը և նույն բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Սոնա Ալավերդյանը առցանց եղանակով մասնակցեցին Երևանի պետական համալսարանում հիբրիդային ձևաչափով տեղի ունեցած «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային սեմինարին։ Այն կազմակերպել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Մագիստրոսական ծրագրերի համակարգող) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ  Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։

Երկօրյա սեմինարի մասնակիցները քննարկեցին համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծման փուլերի, դրանց տարբեր ձևաչափերի և օգուտների, ակնկալվող մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների, իրականացման մեխանիզմների, որակի ապահովման և հավատարմագրման, ֆինանսավորման մոդելների և աղբյուրների,  եվրոպական առաջատար մոտեցումների մասին։

Facebook Comments