ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ՝ 2023-2024 ԹԹ. ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ,
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2023-2024թթ. նոր ուսումնական տարվա համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2023թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:
Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Պատերազմի մասնակից ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։
Մրցույթը կանցկացվի մինչև մայիսի 3-ը։
Մինչ դիմում-հայտ լրացնելը, պետք է ծանոթանալ Հայ կրթական հիմնարկության կողմից հովանավորվող համալսարանների և մասնագիտությունների ցանկին՝ https://aef.am/university/
ԱՌՑԱՆՑ հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://apply.aef.am/
Facebook Comments