ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն ԳՊՀ-ից մեկ ուսանողի հնարավորություն կտրվի մեկ կիսամյակ ուսանելու Սևիլիայի համալսարանում: Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ և երրորդ  կուրսի ուսանողները: Ուսումնառությունը նախատեսված է 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակում:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ (ամսական 850 եվրո), ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը (820 եվրո):

Մրցույթին մասնակցել ցանկացող ուսանողները պետք է մինչև ս.թ. մարտի 25-ը ներառյալ sonaalaverdyan.gorsu@gmail.com էլ. հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն).

• մոտիվացիոն նամակ,

• ինքնակենսագրական (CV),

• ակադեմիական տեղեկագիր:

ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժին

Facebook Comments