«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԲՈՒՀՈՒՄ

Ս.թ. փետրվարի 13-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության 2017 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Գորիսի պետական համալսարանի երկու ուսանողներ արժանացան «Լավագույն ուսանող» կոչմանը:
Մագիստրոսի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում 2-րդ կարգի մրցանակի արժանացավ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Նոննա Ալավերդյանը, իսկ բակալավրի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում 1-ին կարգի մրցանակի արժանացավ նույն ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հովհաննիսյանը:
Այդ կապակցությամբ փետրվարի 15-ին Գորիսի պետական համալսարանում Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսույթ, որին ներկա էին ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները:
Մրցանակակիր ուսանողներին ողջունեցին ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը, ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ Ս.Ալավերդյանը, ապա շնորհավորական խոսքով հանդես եկան նաև այս ձեռքբերմանը հասնելու գործում իրենց աջակցությունը ցուցաբերած և մեծ ներդրում ունեցած դասախոսներ Գ.Ստեփանյանը, Մ.Քումունցը, Գ.Շաբունցը, Լ.Ներսիսյանը, Ա.Դինունցը:
Հանդիսույթի ավարտին «Լավագույն ուսանող» կոչմանն արժանացած ուսանողներ Ն. Ալավերդյանը և Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեցին հարազատ բուհի ղեկավարությանն ու դասախոսական կազմին` նշելով, որ այս մրցանակն իրենց նոր ուժ ու լիցքեր կտա` էլ ավելի լավ սովորելու և հասարակական ակտիվություն ցուցաբերելու:

ԳՊՀ ուսանողական գիտական ընկերություն

լավ․ ուս․-գլխ.-1

լավ․ ուս․-գլխ.-2

լավ․ ուս․-գլխ.-3

լավ․ ուս․-գլխ.-4

լավ․ ուս․-գլխ.-5

լավ․ ուս․-գլխ.-6

Facebook Comments