ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպել էր Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ Էմիլիա Խաչատարյանի անմիջական նախաձեռնությամբ:
Մրցույթին մասնակցում էին Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետը ներկայացնող «Քվանտ» թիմը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը ներկայացնող «5 օղակ» թիմը և Ճարտարագիտության ու տնտեսագիտության ֆակուլտետը ներկայացնող «Մաֆիա» թիմը:
Երկրորդ փուլ անցած «Քվանտ» և «5 օղակ» թիմերի թեժ մրցակցության արդյունքում հաղթող ճանաչվեց «5 օղակ»-ը: Երկու թիմերն էլ ստացան պատվոգրեր, մրցանակներ, որոնք հանձնեցին ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ս.Մանուչարյանը և խաղի կազմակերպիչ Էմիլիա Խաչատրյանը:
Համալսարանում ինտելեկտուալ մրցույթներ կազմակերպվում են հաճախակի, և տարեցտարի մեծանում է ուսանողների հետաքրքրությունը դեպի ինտելեկտուալ խաղերը: Այս անգամ ևս նկատվեց ակտիվություն ու թեժ պայքար:

Facebook Comments