ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ

Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում ԳՊՀ֊ն կազմակերպում է «Անգլերենը՝ հատուկ նպատակների համար, և Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» խորագրով վերապատրաստման դասընթաց։
Դասընթացը բաղկացած է 6 պարապմունքներից (3 տեսական և 3 գործնական) 1 կրեդիտ ընդհանուր աշխատածավալով (18 ժամ լսարանային և 12 ժամ ինքնուրույն աշխատանք)։
Դասընթացին կարող են մասնակցել ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի այն աշխատակիցներն ու ուսանողները, որոնք ունեն անգլերենի առնվազն A1 մակարդակի գիտելիքներ՝ ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR):
Վերապատրաստումը կիրականացնեն ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը (SMARTI ծրագրի տեղական համակարգող), նույն ամբիոնի դասախոս Նաիրա Մեժլումյանը (ծրագրի աշխատակից) և ԳՊՀ կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Լիլիթ Աթաբեկյանը (ծրագրի աշխատակից):
Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր՝ հաստատված ԳՊՀ-ի և SMARTI ծրագրի կողմից։
Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև 27.03.2022 թ․ նամակ ուղարկել sonaalaverdyan.gorsu@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ հայտնելով դասընթացին մասնակցելու ցանկության մասին։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԳՊՀ ԱԿՀ բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանին (հեռ.՝ +37477986500):

Դասընթացի ժամանակացույց
Փուլ I՝ մարտի 29-ին (տեսական) և մարտի 31-ին (գործնական)
Փուլ II՝ ապրիլի 5-ին (տեսական) և ապրիլի 7-ին(գործնական)
Փուլ III՝ ապրիլի 12-ին (տեսական) և ապրիլի 14-ին (գործնական)

Երկշաբաթյա դասընթացը նշված օրերին անցկացվելու է ժամը 13:00-16:00-ին ԳՊՀ կոնֆերանս սրահում։

Facebook Comments