ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Փրկարարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գորիսի պետական համալսարանում ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչները հանդես եկան դասախոսությամբ՝ «Արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» թեմայով:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց փրկարար ծառայության գործունեության հիմնական առաքելությունը, աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև փրկարարի մասնագիտության առանձնահատկությունները։ Նրանք ընդգծեցին, որ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ գործելու համար անհրաժեշտ են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, այլև հոգեբանական կայունություն, ֆիզիկական պատրաստվածություն և բարձր պատասխանատվության զգացում։

Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց արտակարգ իրավիճակների ժամանակ իրականացվող առաջնային գործողություններին, հրդեհների և երկրաշարժերի դեպքում անվտանգ վարքագծի կանոններին, տարհանման ընթացակարգերին, ինչպես նաև հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։ Մասնակիցները ծանոթացան նաև օդային տագնապների ազդանշանների տեսակներին և դրանց դեպքում ճիշտ գործելու կանոններին։

Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու ներկայացուցիչներին:

Հանդիպման ավարտին ընդգծվեց իրազեկման աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը և համալսարան-փրկարար ծառայություն կապի ամրապնդման կարևորությունը:

Facebook Comments