ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ,

Ի սրտե և ջերմ մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Նոյեմբերի 17-ը համայն աշխարհում լոկ Ուսանողների միջազգային օր չէ, այլ համերաշխության ոգեկոչման, երիտասարդության ուժի ու դերի արժանի մեծարման, գնահատման տոն:

Բուհական կյանքն այն հիշարժան ու լավագույն շրջանն է, որտեղ յուրաքանչյուր ակնթարթ ձեր առջև բացում է նոր հորիզոններ, զինում մասնագիտական գիտելիքներով, այն պատասխանատու որոշումների կայացման ժամանաշրջան է և  համարձակ ծրագրերը կյանքի կոչելու առաջընթացի հիմքը: Անգնահատելի է ձեր մասնակցությունը հայրենիքի զարգացման ու պահմանման կարևորագույն գործում, ուստի յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, աշխատասիրություն, նպատակասլացություն և ինքնավստահություն՝ համընթաց շարժվելու արդի մարտահրավերիներին:

Վստա՛հ եղեք, որ Գորիսի պետական համալսարանը ներդնում է իր ողջ ներուժն ու կամքը՝ կիրթ և բանիմաց սերունդ ունենալու գործում:

Կրկին շնորհավորում եմ և լիահույս, որ բարձր ինքնագիտակցությամբ, արժանապատվությամբ ու քաղաքացիական պատասխանատվությամբ կկրեք ուսանողի տիտղոսն ու կնվաճեք նոր բարձունքներ:

Facebook Comments