ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆԱԽԱՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՁևԱՎՈՐՈՒՄ», «ԱԴՄ ՄՈԴՈՒԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ» ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Ս.թ փետրվարի 27-ին Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Նախամոդուլային ուսումնական պլանի մշակում և կառուցվածքային ձևավորում» և «ԱԴՄ մոդուլի ուսումնական պլանի մշակում և ուսուցման ձևավորում» մոդուլներով պիլոտային դասընթացի վերջին հանդիպումը։ Դասընթացավարներն էին ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը և ԳՊՀ Օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Մեժլումյանը։

Facebook Comments