ԳՊՀ-Ի «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Մարտի 23-ին ԳՊՀ-ի «Պատմություն» մասնագիտության ուսանողներ Մարի Թևոսյանը, Անի Գալստյանը, Լիլիա Գրիգորյանը, Արմեն Պողոսյանը, Սուրեն Մկրտչյանը Պատմության ամբիոնի վարիչի ժ/պ Գայանե Շաբունցի հետ այցելեցին Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց և հանդիպեցին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների հետ:
Ուսանողները ճանաչողական զեկուցումներ էին պատրաստել Հայաստանի առաջին հանրապետության կայացման ու զարգացման, արտաքին ու ներքին կյանքի, բանակաշինության ու սպառազինության, պարբերական մամուլի ու պատմամշակութային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Զեկուցումներից հետո դպրոցի պատմության ուսուցչուհի Նելլի Միքայելյանը նշեց, որ նման հանդիպումները շատ ուսուցողական են աշակերտների համար և ցանկություն հայտնեց, որ դրանք լինեն պարբերաբար ու փոխադարձ: Ուսանողները ևս կարևորեցին բուհ-դպրոց կապն ամրապնդող նմանատիպ ձեռնարկները և խոստացան այսուհետ ավելի հաճախակի կազմակերպել փոխայցելություններ:

GORISI TIV 6 DPROC-1

GORISI TIV 6 DPROC-2

GORISI TIV 6 DPROC-GLX.

Facebook Comments