ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Ս.թ. փետրվարի 17-18-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ուսանողական խորհուրդների նախագահների և ղեկավար կազմի ներկայացուցիչների երկօրյա ֆորումը, որի նպատակը փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների պլանավորումն էր։

Գորիսի պետական համալսարանից ֆորումին մասնակցեցին ՈՒԽ նախագահ, Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Զիլֆուղարյանը և ՈՒԽ անդամ, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Ալինա Վարդանյանը:

Facebook Comments