ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԵՊՀ–ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հոկտեմբերի 3-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողները մասնակցել են Երևանի պետական համալսարան Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողովին՝ նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին: ԳՊՀ-ից իրենց մասնակցությունն են ունեցել.

  1. ԳՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ, «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Հայկուշ Արզանյանը՝ «Մխիթարյան Միաբանության կրթա-ուսումնական ծրագրերը (1896-1897 թթ.)» թեմայով, գիտական ղեկավար՝ Արմեն Պողոսյան
  2. «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը՝ «Քրոնոտապի դրսևորումները Սերո Խանզադյանի «Գարեգին Նժդեհ» վեպում» թեմայով, գիտական ղեկավար՝ բ. գ. թ. Լիլիթ Թունյան
  3. «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրա 1-րդ կուրսի ուսանողուհի Ալինա Վարդանյանը՝ «Դպրոցների կազմակերպման և գործունեությանն առնչվող խնդիրների լուսաբանումը Գորիսի «Կարմիր Ռաշպար» թերթում /1920-ական թվականներ/» թեմայով, գիտական ղեկավար՝ պ. գ.թ., դոցենտ Համո Սուքիասյան
  4. «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Լալաբեկյանը՝ «Հարսանեկան ավանդույթները Տեղ գյուղում 20-րդ դարի սկզբին» թեմայով, գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց

Գիտաժողովի շրջանակում տարբեր ստորաբաժանումներում զեկուցում են ներկայացրել ավելի քան 150 մասնակիցներ, այդ թվում՝ 8 երկրի 22 երիտասարդ գիտնականներ: Գիտաժողովի բացմանը շնորհավորանքի խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը՝ կարևորելով ուսանողական գիտական ընկերության դերն ու գործունեությունը:

Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մ. Փանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ՈՒԳԸ-ականներին, որոնք մասնակցություն են ունեցել գիտաժողովին և հույս հայտնեց, որ հետագայում կշարունակվի համատեղ գիտական ակտիվ գործունեությունը:

Այսօր մասնակիցները հանդիպել են ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի հետ, ներկայացրել գիտաժողովից ստացած տպավորությունները, անդրադարձել նոր կապերի հաստատման և ամրապնդման հնարավորություններին:  Տիգրան Վանդունցը շնորհավորել է ուսանողներին, գիտական ղեկավարիներին՝ գիտական հաջողությունների և կատարված աշխատանքների համար:

Facebook Comments