ԳՊՀ-Ի ԵՎ ՄՍԾ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ս.թ. նոյեմբերի 29-ին Գորիսի պետական համալսարանը` ի դեմս ռեկտոր Տիգրան Վանդունցի և Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնը` ի դեմս տնօրեն Վարուժան Ալեքսանյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով կողմերի հնարավորությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հուշագրի նպատակը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող և Համալսարանի կողմից իրականացվող «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» ծրագրի (այսուհետ՝ «Ծրագիր») արդյունքների համատեղ օգտագործմամբ գործընկերային հարաբերությունների հաստատումն է:

Facebook Comments