ԳՊՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Համաձայն ՀՀ կառավարության 09.07.2001թ. հ. 615 որոշմամբ հաստատված «ՀՀ գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի» 5-րդ գլխի 12-րդ կետի և ՀՀ ԿԳՄՍ Նախարարի 14.08.2019թ. հ. 31-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի» կանոնադրության 3-րդ գլխի 11-րդ կետի 10 ենթակետի հաստատվել և դիպլոմով ամրագրվել է Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի 25.12.2020թ. հ. 07 որոշումը Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Սեյրանի Մանուչարյանին «Լեզվաբանություն» մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին:
Շնորհավորում ենք, մաղթում գիտակրթական ոլորտում շարունակական հաջողություններ:

Facebook Comments