ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ  2022-2023  ուստարվա հեռակա կրթաձևի ուսանողների՝ առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքներին, երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման, ԳՊՀ  2022-2023  ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ԳՊՀ 2022-2023 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի ուսանողների՝ առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքներին: Հաշվի առնելով ուսանողների կողմից ներկայացված դիմումները, նրանց սոցիալական խնդիրները՝ ռեկտորատի որոշմամբ սահմանվեց առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման ժամկետը երկարաձգել մինչև ս/թ. հունիսի 16-ը ներառյալ:
ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա կրթաձևի երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների փոխհատուցման ենթակա ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն:

Հումանիտար մասնագիտությունների և բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությությունների ֆակուլտետների դեկաններն անդրադարձան ԳՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման 2022-2023 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներին:

Այնուհետև ռեկտորն անդրադարձավ ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին երկրորդ կիսամյակի հեռակա կրթաձևի ուսանողների հաճախումներին և ֆինանսական պարտքերին: Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտոր Վանդունցի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments