ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` COP 17-Ի ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Գորիսի պետական համալսարանը մասնակցում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումներին։
Հոկտեմբերի 22-ին COP17-ի «Կանաչ գոտում» Գորիսի պետական համալսարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Սյունիքի բուսական կենսաբազմազանության խելացի պահպանություն. արևային մոնիթորինգ և AI-աջակցվող վաղ նախազգուշացման համակարգեր» սեսիան:
Սեսիայում կքննարկվեն Սյունիքի բուսական ռեսուրսների պահպանության նորարարական մոտեցումները. արևային էներգիայով աշխատող մոնիթորինգի համակարգերը և արհեստական բանականության վրա հիմնված վաղ նախազգուշացման գործիքները: Կներկայացվեն նաև տարածաշրջանի դեղաբույսերի ֆիտոքիմիական և հակաօքսիդիչ ներուժը, ինչպես նաև ծանր մետաղներով աղտոտվածության ռիսկերը: Կխոսվի այն մասին, թե ինչպես բույսերը կարող են ցույց տալ շրջակա միջավայրի վիճակը և ինչպես կազմակերպել վայրի բույսերի անվտանգ հավաքը:
Սեսիայի բանախոսներն են.
  • Սյուզաննա Արսենի Հայրապետյան
Թեմա` Արևային մոնիթորինգ և AI-աջակցվող վաղ նախազգուշացման համակարգ Սյունիքի համար
Smart Biodiversity Stewardship: Solar-Powered Monitoring and AI-Assisted Early Warning System for Syunik
  • Լիլիթ Վալերիկի Աթաբեկյան
Թեմա` Սյունիքի դեղաբույսերի ֆիտոքիմիական ներուժը
Phytochemical Potential of Syunik Medicinal Plants
  • Լուիզա Ռազմիկի Վարդանյան
Թեմա` Վայրի դեղաբույսերի հակաօքսիդիչ ակտիվությունը. կենսաբժշկական արժեք և էկոլոգիական սթրեսի ցուցիչ
Antioxidant Activity of Wild Medicinal Plants: Biomedical Value and Indicator of Environmental Stress
  • Անի Գրիշայի Գալստյան
Թեմա` Ծանր մետաղները Սյունիքի վայրի բույսերում. ռիսկային տարածքների քարտեզագրում և անվտանգ հավաքի նախազգուշացումներ
Heavy Metals in Wild Plants of Syunik: Risk Area Mapping and Safe Harvesting Alerts
Վայրը՝ Մարզահամերգային համալիր, COP17 Կանաչ գոտի, Աշխատարանի սենյակ 1
Ամսաթիվ՝ 22 հոկտեմբերի, 2026թ., ժամը՝ 17:30–18:00
Սեսիային ներկա գտնվելու համար կարող եք գրանցվել որպես այցելու (Public Attendee) հետևյալ հղումով՝ https://www.cop17yerevangreenzone.com/…/public-attendee…
Facebook Comments