ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀՐԱՎԵՐՆԵՐ

Հարգելի´ համալսարանականներ,

  1. «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու Երևանի պետական համալսարանի և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովին:
  2. Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մասնակցելու մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների ու մագիստրանտների «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված ՀԱՊՀ համալսարանի Գյումրու ու Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին: Գիտաժողովը տեղի է ունենալու 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
  3. Վանաձորի պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Մաթևոսյանական արձագանքներ» խորագրով 3-րդ գիտաժողովին, որը տեղի կունենա 2020թ. մայիսի 22-ին:
  4. Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը 2019թ. հոկտեմբերի 25-26-ը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ «Լեզվաբանության տերմինաբանության հարցեր» խորագրով:
  5. Արցախի պետական համալսարանը հրավիրում է ԳՊՀ-ի ուսանողությանը մասնակցելու 2019թ. նոյեմբերի 3-5-ը կազմակերպվելիք ուսանողական գիտաժողովին՝ նվիրված ԱրՊՀ-ի հիմնադրման 50-ամյակին:

Մանրամասները՝ տե´ս կից հրավերներում ու տեղեկատվական նամակներում:

Գիտաժողովի պատմությունը (ԱԵԳՄՄ)

Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջները (ԱԵԳՄՄ)

Գիտաժողովի մասնակցության հայտը (ԱԵԳՄՄ)

Գիտաժողով-ԱրՊՀ

Գիտաժողով-ՀԱՊՀ

Գիտաժողով-ՎՊՀ

գիտաժողովի հրավեր – ՀՊՀՄ

Թ.Մարության

ԳՊՀ գիտական քարտուղար

Facebook Comments