ԲԱՑ ԴԱՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

ԳՊՀ hումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Մանուչարյանի կողմից «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների համար լեզվաբանության ներածության դասընթացի շրջանակներում անցկացվեց բաց դաս՝  «Հայերենը աշխարհի լեզուների համակարգում» թեմայով: Բաց դասին ներկա էին նաև ամբիոնի դասախոսները։

Բաց դասի ընթացքում տեղեկություններ տրվեց պատմահամեմատական լեզվաբանության, լեզուների ցեղակցության, լեզվաընտանիքների, մասնավորապես հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին: Ներկայացվեց հայերենը որպես հնդեվրոպական լեզու, նրա դիրքը հնդեվրոպական լեզվաընտանիքում և զարգացման շրջափուլերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց «Հայոց լեզու» առարկայական չափորոշչում և ծրագրում զետեղված համապատասխան նյութին՝ ԳՈՒՍ մեթոդով:

Բաց դասն ամփոփվեց մտքերի և կարծիքների փոխանակմամբ, այնուհետև ուսանողները ներկայացված թեմայի վերաբերյալ կազմեցին հասկացությունների քարտեզ:

Facebook Comments