ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱՄՈ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

ԳՊՀ-ն շարունակում է համագործակցել այլ բուհերի ու գիտակրթական կազմակերպությունների առաջատար մասնագետների հետ:

ԳՊՀ֊ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 13֊ին ուսանողների և դասախոսների համար «Արվեստի բնագավառի կազմակերպման խնդիրները Հայաստանում 1920-1921 թթ.֊ին» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱԱՀ֊ի հասարակագիտության ամբիոնի վարիչ, ԳՊՀ֊ի հրավիրված դասախոս Համո Սուքիասյանը:

Վերջինս արխիվային նյութերի հիման վրա ներկայացրեց 1920-ական թվականների Խորհրդային Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքը, անդրադարձավ Դ. Դեմիրճյանի և Ե. Չարենցի՝ տվյալ ժամանակաշրջանում ծավալած գործունեությանը: Ջերմ մթնոլորտում քննարկվեցին գրողների՝ անձնական կյանքի ու հասարակական գործունեության ուշագրավ դրվագները։

Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչի ժ/պ, գիտական քարտուղար Լիլիթ Թունյանը ամփոփեց հանդիպումը ճանաչված պատմաբանի հետ և շնորհակալություն հայտնեց համագործակցության համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments