ԳՊՀ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2022/04/278566230_2469458503185443_9000142701309743632_n.jpg)
ԳՊՀ ռեկտորի պաշտոնակատար Թ.Մարությանը համալսարանի տնտեսական գործունեության պատասխանատուների հետ շրջայց է կատարել համալսարանի նոր մասնաշենքում, ծանոթացել կատարված բարեկարգման աշխատանքներին և արդյունքներին:
2019 թվականին Գորիսի տարածաշրջանային մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքից ԳՊՀ-ին անժամկետ օգտագործման նպատակով հատկացված մասնաշենքում համալսարանի միջոցներով 2020-2021 թթ.-ին իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես նորոգվել են մասնաշենքի լսարանները, սանհանգույցները, տանիքը, բազրիքները, պատշգամբները, փոխվել են պատուհաններն ու դռները:
Այս տարի նույնպես կշարունակվեն շինարարական աշխատանքները՝ ապահովելու մասնաշենքի ամբողջական վերանորոգումը և գործարկումը: Շինարարական նախագծանախահաշվարկային աշխատանքներն արդեն սկսվել են: