«ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ՝ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ».ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Սիրելի՛ համալսարանականներ,

ԳՊՀ օտար լեզուների ամբիոնը և արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժինը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպված «Ֆրանսիան և ֆրանկոֆոն մյուս երկրները՝ խոշորացույցի տակ» մրցույթին, որը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, ամբիոնին կից գործող անգլերենի կաբինետում (2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ)։

Միջոցառումը  նպատակ ունի խթանել ուսանողների հետաքրքրությունը ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի նկատմամբ։ Մրցույթն իրականացվելու է 4 թիմերի միջև, որոնցում ներգրավված են «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Կերպարվեստ», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներ։

Facebook Comments