Ֆրանկֆուրտի 13-րդ ներդրումային արբիտրաժ դատախաղ-մրցույթի հայտարարություն
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը և Հայաստանի Հանրապետության Արբիտրների ասոցիացիան հնարավորություն են ընձեռում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին մասնակցել Ֆրանկֆուրտի ներդրումային արբիտրաժ դատախաղ-մրցույթին։ Ֆրանկֆուրտի ներդրումային արբիտրաժ դատախաղ-մրցույթը («Մրցույթ») միջազգային ուսանողական մրցույթ է, որն ուղղված է ներդրումային պաշտպանությանը: Այն ամենահին և ամենահեղինակավոր ուսանողական մրցույթն է ներդրումային պաշտպանության իրավունքի բնագավառում։ Այն ուղղված է համապատասխան մասնագետներից բաղկացած արբիտրաժային դատարանում իրավական փաստարկների բանավոր ներկայացմանը մեկ շաբաթ տևողությամբ եզրափակիչ միջոցառման ընթացքում, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա սկզբին կամ կեսին։ Այս տարի Մրցույթը կազմակերպված է Եվրոպական իրավական պատմության Մաքս Պլանկ ինստիտուտի և Մակդերմոտ Ուիլլ էնդ Էմերիի (McDermott Will&Emery) հետ համատեղ։ Հայաստանը ներկայացնող թիմի անդամները կընտրվեն ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների կողմից ներկայացված հայտերի հիման վրա «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի և Հայաստանի Հանրապետության Արբիտրների ասոցիացիայի հետ համատեղ։ Կազմավորված թիմը (Հայաստանը ներկայացնող միակ թիմը, որը միավորելու է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին) կմարզի Հայաստանի Հանրապետության Արբիտրների ասոցիացիան՝ հիմնվելով հստակ ընթացակարգի վրա։ Հայաստանը ներկայացնող թիմի և մարզչի մասնակցության ծախսերը Ֆրանկֆուրտի ներդրումային արբիտրաժ դատախաղ-մրցույթի հիմնական փուլերին կֆինանսավորվեն «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի կողմից։
Վայր
Կայանալիք Մրցույթը տեղի կունենա Ֆրանկֆուրտում, 2020թ․ մարտի 2-ից 6-ը, իսկ թիմերի գրանցումը կավարտվի 2019թ․ դեկտեմբերի 15-ին։ Մրցույթի հիմնական փուլերը տեղի կունենան Գերմանիայում, Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում։ Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Մայնի Ֆրանկֆուրտի առևտրաարդյունաբերական պալատը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արբիտրաժային հաստատությունը (DIS) Ֆրանկֆուրտի միջազգային արբիտրաժային կենտրոնի (FIAC) համատեղ ձեռնարկության գործընկերներ են։
Թեկնածուին ներկայացվող պահանջներ
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
• Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
• լրիվ կամ կես դրույքով ընդգրկված լինել որակավորման աստիճան ունեցող հայաստանյան որևէ ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրում, որը համարժեք է պետական քննությանը կամ իրավագիտության բակալավրիատի աստիճանին: Եթե ուսանողն ընդգրկված է մագիստրոսական ծրագրում և ցանկանում է մասնակցել դատախաղմրցույթին, նրան հարկավոր է ձեռք բերել նախնական համաձայնություն կազմակերպիչների կողմից
• չանդամակցել ՀՀ փաստաբանների պալատին
• նախընտրությունը տրվում է հանրային միջազգային իրավունքի և միջազգային արբիտրաժում փորձ և գիտելիք ունեցող դիմորդներին
• նախընտրությունը տրվում է Գերմանիա մեկնելու հնարավորություն ունեցող դիմորդներին։
Պահանջվող փաստաթղթեր
Մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել հետաքրքրության նամակները, ինչպես նաև ինքնակենսագրականն ու համապատասխան փաստաթղթերը, որոնք վկայում են թեկնածուի համապատասխան լինելը վերը նշված չափանիշներին (սկանավորված անձնագրի օրինակը, ուսումնական հաստատության կողմից տրամադրված ուսումնական ծրագրում ընգրկված լինելու մասին նամակը, և այլն) մինչև 2019 թ․ հոկտեմբերի 30-ը, ժ․ 18։00-ն։
Էլէկտրոնային տարբերակով ներկայացված փաստաթղթերն ուղարկել tender.armeniaBH4714@coe.int էլ․ հասցեին։