ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹ
Այսօր ԳՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Օտար լեզուների ամբիոնի և Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ` «Մտքի արվեստանոց» խորագրով։
Խաղին մասնակցում էին համալսարանի տարբեր մասնագիտական կրթական ծրագրերի ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ։
Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս, Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տնօրեն Կարմեն Ափունցը և կենտրոնի աշխատակցուհի Կարինե Մինասյանը։
Ողջունելով ներկաներին՝ Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում համալսարանում ամեն տարի անցկացվում են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ուղղված ֆրանսախոսության տարածմանն ու խրախուսմանը։ Նա կարևորեց Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում արդեն ավանդական դարձած միջոցառումները ֆրանսախոս երիտասարդներին հնարավորություն են տալիս ստուգելու իրենց գիտելիքները, ընդլայնելու լեզվամշակութային հորիզոնները և զարգացնելու թիմային մտածողությունը։
Խաղն անցավ հետաքրքիր և մրցակցային մթնոլորտում։
Մրցույթի ավարտին լավագույն արդյունք գրանցած թիմերը` «L’esprit d’ Aznavour» (1-ին տեղ), «Ouistiti» (2-րդ տեղ), «Les Sourires» (3-րդ տեղ), պարգևատրվեցին գրքերով։
Ավագ դպրոցների աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին բովանդակալից և հիշարժան օրվա համար։












