ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. մարտի 13-ին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի և արտաքին կապերի ու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ ԳՊՀ-ի նիստերի սրահում տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարանի փիլիսոփայության բաժնի երրորդ կուրսի ուսանող Արման Կոմշույանը, ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Ներկաներին ողջունեց և միջոցառման օրակարգի մասին ներկայացրեց  Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տնօրեն, ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի դասախոս Կարմեն Ափունցը: Նա նաև անդրադարձավ միջոցառման շրջանակներում նախատեսվող թարգմանության մրցույթին, դրա անցկացման կարգին:
Ֆրանկոֆոնիայի պատմության, ֆրանկոֆոն երկրների, լեզվական համայնքի գաղափարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մասին ցուցադրություն ներկայացրեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարանի ուսանող Ա. Կոմշույանը: Նա նաև մեծ ոգևորությամբ ներկայացրեց իր տպավորությունները Սյունիքի և հայրենասեր սյունեցիների մասին` նշելով, որ հայապահպանության գործում սյունեցիների նշանակալի ավանդին ծանոթացել է մեծն Գարեգին Նժդեհի գրառումներից:
Մրցույթի առաջին փուլում ուսանողները գրավոր ներկայացրեցին թարգմանություններ ֆրանսերեն գեղարվեստական գրականությունից, իսկ երկրորդ փուլում` ֆրանսերենով պատմեցին իրենց նախասիրությունների մասին :
Մրցույթի արդյունքները ներկայացրեց Արման Կոմշույանը`լավագույն աշխատանքների հեղինակներին պարգևատրելով հուշանվերներով. «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Տատինցյան, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Գրիգորյան, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մելինե Հակոբյան:
Միջոցառումն ամփոփվեց ֆրանսալեզու ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո ծավալվեց  հաճելի քննարկում:

 

Facebook Comments