ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՏՈՆԸ ԳՊՀ-ՈՒՄ

   Ապրիլի 12-ին Գորիսի պետական համալսարանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՃՏՖ Օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ֆրանսիան իմ հոգում, ֆրանսերենն իմ շուրթերին» խորագրով միջոցառում, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր:

   Հանդիսույթը մեկնարկեց գեղեցիկ ֆրանսիական վալսով, ինչին հաջորդեցին Ֆրանսիայի պատմության, մշակույթի, ճարտարապետության, գրականության մասին հետաքրքիր տեսանյութեր: Ուսանողները հանդես եկան երաժշտական ու գեղարվեստական փայլուն կատարումներով՝  հնչեցնելով ու փառաբանելով հոգեթով ֆրանսերենը՝  որպես օրվա խորհուրդ: Միջոցառման ամբողջ ընթացքում սրահում տիրում էր ֆրանսիական դասական կոլորիտն ու ֆրասիական խոհանոցի նրբաճաշակ համուհոտը, հնչում էր ֆրանսերենը` լեզվական իր ողջ շքեղությամբ:

   Ցերեկույթը ելույթներով ամփոփեցին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս, դոցենտ Հ.Թունյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, հանդիսույթի նախաձեռնող Լ.Օհանյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Գ.Հայրապետյանը:

francophone-1
francophone-2
francophone-3
francophone-4
francophone-5
francophone-6
francophone-7

Facebook Comments