ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ

Այսօր Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմը, ուսանողությունը այցելեցին Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Այնուհետև ուխտագնացություն կազմակերպեցին Սյունյաց աշխարհի պատմամշակութային և հոգևոր կենտրոն-սրբավայր՝ Տաթևի վանք։ Ուխտագնացության ընթացքում աշխատակիցները մասնակից դարձան Տաթևի տարածաշրջանի հոգևոր հովիվ հոգեշնորհ. տ. Միքայել վրդ. Գևորգյանի աղոթքին և հոգևոր պատգամներին։
Օրվա վերջին կանգառը Հալիձորի բերդն էր՝ ազատության ու դիմադրության խորհրդանիշը։ Բերդի պատերի մեջ դեռ հնչում է պայքարի շունչը, որը մեզ հիշեցնում է՝ հայրենիքը միայն տարածք չէ․ այն հիշողություն է, պատասխանատվություն և հավատ ապագայի հանդեպ։
Facebook Comments