ՔՈԼԵՋԻՑ ԲՈՒՀ՝ ԱՌԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Քոլեջների սիրելի՛ շրջանավարտներ
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Գորիսի պետական համալսարանը 2026-2027 ուսումնական տարում հնարավորություն է տալիս քոլեջների շրջանավարտներին բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունվելու համալսարանի առաջին կուրս` առանց ընդունելության քննությունների՝ դիպլոմի գնահատականների հիման վրա:
Ընդունելությունն իրականացվելու է հետևյալ մասնագիտական կրթական ծրագրերով՝
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Հայոց լեզու և գրականություն
- Մաթեմատիկա
Ընդունելությանը կարող են մասնակցել՝
- պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները,
- «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները:
Դիմում – հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում` ուղղված բուհի ռեկտորին,
2) մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի կրկնօրինակները («Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները ներդիրը ներկայացնում են առկայության դեպքում, իսկ մասնագիտական կրթություն չունենալու պարագայում՝ ներկայացնում են միջնակարգ կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ),
3) երկու լուսանկար (3×4 չափսի),
4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
5) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (միայն արական սեռի հավակնորդների համար),
6) հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները,
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Հավակնորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ։
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժին (հեռ.՝ 077-63-73-20, էլ. փոստ՝ shabuntsgayane2023@gmail.com):
Բաց մի՛ թողեք բարձրագույն կրթություն ստանալու և Գորիսի պետական համալսարանի ուսանող դառնալու բացառիկ հնարավորությունը:


