ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի հուլիսի 07-ի թիվ 734-Ա որոշմամբ` փոփոխություն է կատարվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» թիվ 1493-Ա որոշման հավելվածում։ Մասնավորապես՝ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Արտուշ Ղուկասյան- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինվել են «Արմեն Ստեփանյան- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերով, «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Անետա Բաբայան- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական» բառերը փոխարինվել են «Կարեն Մանուկյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ» բառերով, «Արսեն Բաղդասարյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ» բառերը փոխարինվել են «Արսեն Բաղդասարյան– ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով:

Այսպիսով, ԳՊՀ խորհուրդն առաջիկա նիստում իր կազմից կընտրի նոր նախագահ, քանի որ մինչև սույն որոշումը ԳՊՀ խորհրդի նախագահը Արտուշ Ղուկասյանն էր։

Facebook Comments