ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑ՝ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում ներքին աուդիտի շրջանակում փորձագիտական խմբի անդամները հանդիպեցին մասնագիտական կրթական ծրագրի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ: Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացվող «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագիրը, կիրառվող մեթոդները, վեր հանել ծրագրի առավելությունները, թերությունները, գնահատել վերջնարդյունքները, դրանք համեմատել նպատակների հետ՝ հիմնվելով պատասխանատուների, ուսանողների և շրջանավարտների դիտարկումների ու կարծիքների վրա։

Փորձագիտական խմբի ղեկավարն է «Գորիսի երիտասարդական միություն» ՀԿ-ի ղեկավար, տ.գ.թ. Կարինե Մովսիսյանը, իսկ խմբի կազմում ընդգրկված են ԳՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.դ. Համլետ Հովսեփյանը, «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի  3-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Ալեքսանյանը:

Հանդիպումները, որոնք անցկացվեցին հարցուպատասխանի ձևաչափով, վարեցին ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը և նույն բաժնի մասնագետ Արմինե Ջանունցը:

Facebook Comments