ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑ՝ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Մայիսի 8-ին Գորիսի պետական համալսարանում ներքին աուդիտի շրջանակում փորձագիտական խմբերի անդամները առդեմ և առցանց ձևաչափով հանդիպեցին կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ: Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագիրը, կիրառվող մեթոդները, վեր հանել ծրագրի առավելությունները, թերությունները, գնահատել վերջնարդյունքները, դրանք համեմատել նպատակների հետ՝ հիմնվելով պատասխանատուների, ուսանողների և շրջանավարտների դիտարկումների ու կարծիքների վրա։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Էջմիածնի պետական քոլեջի դասախոս, ՏՏ ոլորտի մասնագետ Վիտալի Մանգասարյանը, իսկ խմբի կազմում ընդգրկված են ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Հայկ Օհանյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Դադունցը:
Հանդիպումները, որոնք անցկացվեցին հարցուպատասխանի ձևաչափով, վարեց ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը: