ՏՐՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» (DESIRE) ՆԱԽԱԳԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Ս.թ. Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տրվեց  «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի պաշտոնական մեկնարկը:

Նախագծի նպատակն է Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումը՝ կապված փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդաբանության, ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետ։

Նախագծի բացմանը ներկա են եղել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը:

Պաշտոնական ելույթով հանդես է եկել նաև ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ արժևորելով  այսչափ կարևոր նախագծում Գորիսի պետական համալսարանի մասնակցությունն ու ներգրավվածությունը: «Ծրագրի իրականացումը և վերջնարդյունքները կնպաստեն, որ ԳՊՀ-ն ունենա թվային ու բարձրագույն տեխնոլոգիաների դարաշրջանին և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին  համապատասխան փափուկ հմտություններով ու կարողություններով օժտված աշխատակազմ,  ուսանողներ և շրջանավարտներ»:

Մեկնարկին հաջորդել է աշխատաժողովը, որի ժամանակ նախագծի գործընկեր կառույցները առկա և հեռավար ձևաչափով ներկայացրել են իրենց աշխատանքային փաթեթները:

Facebook Comments