ՏՐՎԵՑ «ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում տվեց «Գիտելիքը և պրակտիկան՝ մշակութային արժեքներ» խորագրով դասընթացի մեկնարկը, որի ընթացքում մասնակիցները տեղեկացան դասընթացի նպատակների և ընձեռնած հնարավորությունների մասին։ Եռօրյա դասընթացից հետո շահառու երիտասարդները կանցկացնեն մեկամսյա պրակտիկա Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերում՝ հավաքելով բանավոր մշակութի արժեք ներկայացնող նյութեր, որոնք հետագայում կմշակվեն, կհրապարակվեն՝ ի նպաստ համայնքի ներկայացուցչական բնագավառներին՝ զբոսաշրջություն, արվեստ, մշակույթ և այլն։
Հիշեցնենք, որ դասընթացները վարում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, ԳՊՀ դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Մհեր Քումունցը։
Ծրագիրն իրականացվում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում` «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով:
Facebook Comments