ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 30 ԿՐԵԴԻՏԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցավ 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի ավարտական հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանությունը: «Ավարտական հետազոտական աշխատանք» բաղադրիչի ներառումը նպատակ ուներ զարգացնելու ունկնդրի ակադեմիական և մանկավարժական կարողունակությունները և ուղղված էր ուսուցչի աշխատանքում հանդիպող կոնկրետ ուսումնական, մանկավարժական խնդրի լուծմանը:

Հետազոտական աշխատանքները հաջողությամբ պաշտպանեցին ինը ունկնդիրներ:

Հիշեցնենք, որ կրթական ծրագիրը նախատեսված է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող այն անձանց համար, որոնք «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Անգլերեն» որևէ առարկայի մասնագիտական ոլորտում ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ստանալ մանկավարժի հավաստագրում` կուտակելով 30 կրեդիտ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առանձին մոդուլներով իրականացվող դասընթացների շարքի միջոցով:

Facebook Comments