ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Ապրիլի 23-ին «Ուսանողական ինքնակառավարման խթանում ուսանողների զորեղացման միջոցով» ծրագրի շրջանակում ԳՊՀ ուսանողների հետ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր ձևավորել մարզաբնակ ուսանողների համընդհանուր պլատֆորմ և խրախուսել ուսանողական ինքնակառավարման ակտիվացումը ԵՊՀ ԻՄ-ի հաջողության պատմության օրինակով:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ ԻՄ ուսանողները ներկայացրեցին «Ուսանողական ինքնակառավարման միջազգային փորձը. ԵՊՀ ԻՄ ուսանողական ինքնակառավարման նոր մոդել» հետազոտության արդյունքները, նշեցին շուրջ մեկ տարվա՝ իրենց կողմից իրականացրած նախաձեռնությունների մասին, ինչպես նաև տեղի ունեցավ փորձի փոխանակում։
Գորիսի պետական համալսարանի ՈՒԳԸ և ՈՒԽ նախագահները խոսեցին կառույցների գործունեության, հետագա ծրագրերի մասին, ուսանողները կիսվեցին ուսանողական ինքնակառավարման մասին իրենց պատկերացումներով և անդրադարձան բուհական առօրյայում բախվող մարտահրավերներին:
и ещё 11
Статистика и объявления
Продвигать публикацию
Все реакции:
92
Facebook Comments